Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վստահ եմ, որ այս վճիռներն իրականություն չեն դառնալու». Ալեք Ենիգոմշյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճռի մասին

19:15, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
«Վստահ եմ, որ այս վճիռներն իրականություն չեն դառնալու». Ալեք Ենիգոմշյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճռի մասին

«Ոչ ոք զարմացած չէ այդ դատավճռով, ոչ մի նոր բան ասած չեմ լինի, որ ասեմ հաշվեհարդար է դա, քինախնդրություն, իշխանությունը զավթած մարդկանց անձնական քմահաճույք, պատիժ, բայց ոչ թե օրենքի ուժով: Այս ամբողջ գործընթացը քաղաքական է եղել, քաղաքական վերջակետ էլ ունեցավ»,- կարծիք հայտնելով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր դատարանի կայացրած վճռի վերաբերյալ, ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Վստահ եմ, որ ո՛չ Ժիրայր Սեֆիլյանի, ո՛չ Գևորգ Սաֆարյանի համար այս դատավճիռն անսպասելի չէր, իրենց համար էլ էր սպասելի նման զարգացումը: Վստահ եմ, որ այս վճիռներն իրականություն չեն դառնալու, և՛ Գևորգ Սաֆարյանը 4-5 տարով, և՛ Ժիրայր Սեֆիլյանը չեն մնալու կալանավորման մեջ այն պարզ պատճառով, որ այդ վարչախումբն իրենց քաղաքական և վրեժխնդրության գործոններից ելնելով դատապարտեց ազատազրկման: Ես վստահ եմ, որ ինքը չի մնալու իշխանության գլուխ, այդ իսկ պատճառով այդ վճիռները չեն կիրառվելու մինչև վերջ»,- վստահեցրեց Ենիգոմշյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով վճիռը։

3421 | 0
Facebook