Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ԱԺ-ն քննարկում է լրագրողների շրջանում «Հանուն Միհրան Պողոսյանի որդու» անվանումն ստացած նախագիծը

15:15, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
ԱԺ-ն քննարկում է լրագրողների շրջանում «Հանուն Միհրան Պողոսյանի որդու» անվանումն ստացած նախագիծը

Խորհրդարանը քննարկում է ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը լրագրողների շրջանում հայտնի է որպես «Հանուն Միհրան Պողոսյանի որդու» նախագիծ:

Հիշեցնենք՝ առաջարկվում է թույլ տալ, որ 18 տարին լրացած օտարերկրյա պետությունում սովորող դպրոցականներն ավարտեն ուսումը, նոր զորակոչվեն բանակ:

Առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին՝ Ձեր երեխաները դրսո՞ւմ են սովորել, որ այդպես շահագրգռված եք, Պողոսյանն ասել էր. «Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն դրսում... Ես նաև ձեր երեխաների համար եմ ներկայացրել. պետք չէ մասնավորեցնել»:

Օրեր առաջ հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, պատգամավորը նույնն էր կրկնել: Իսկ երբ հետաքրքրվել էին՝ այս պահին Ձեր որդին արդեն Լոնդոնո՞ւմ է սովորում, չէր արձագանքել ու հեռացել էր:

1604 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am