Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայտնի է Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը

15:00, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Հայտնի է Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ:
     Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի ''Բադեն'' արենայում:
     Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
     Արթուր Աբրահամը հաղթական է տրամադրված. ''Իմ վերջին մենամարտից հետո խոսել եմ մարզիչիս` Ուլլի Վեգների հետ, և նա ինձ օգնել է ճիշտ որոշում կայացնել: Ես դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, դեռ անելիքներ ունեմ բռնցքամարտում, պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Պատրիկ Նիլսենի հետ մենամարտին` դիտարժան մրցելույթ ցուցադրելու իմ մարտարվեստի երկրպագուների համար: Պատրիկը լավ բռնցքամարտիկ է: Սա լավ փորձ կլինի ինձ համար, և կարող եմ ապացուցել, որ պատրաստ եմ նորից վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը'',- ասել է Արթուր Աբրահամը:
     Պատրիկ Նիլսենը ևս նշել է հաղթելու իր ցանկության մասին:

| | |
1827 | 0