Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանի զորավարժություններն Արցախում պատերազմի նախապատրաստություն են». փորձագետներ

15:20, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
«Ադրբեջանի զորավարժություններն Արցախում պատերազմի նախապատրաստություն են». փորձագետներ

Բացառված չէ, որ Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները կապ ունեն մարտի 19-ին Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում սկսված մանևրների հետ: Այս մասին «Кавказский узел»-ի հետ զրույցում ասել է «Новая газета»-ի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:

Փորձագետը նշել է, որ զորավարժությունները պլանային են, սակայն «պետք չէ բացառել Արցախում ռազմական հակամարտության սկիզբը, որը կարող է պատերազմի վերածվել»:

«Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ հակամարտությանը: Նրանք բոլորն (արտաքին ուժերը) ուշադրություն չեն դարձնում: Ադրբեջանի զորավարժությունները մարտական գործողությունների նախապատրաստություն են»,- ասել է Ֆելգենհաուերը:

Ֆելգենհաուերի խոսքով՝ կա հավանականություն, որ Բաքուն պատրաստվում է զորքերի լայնածավալ տեղակայմանը՝ հայ զինծառայողների դիրքերի ուղղությամբ առաջին հարվածը հասցնելու համար:

«Կա միտում մոռանալ ԼՂ հակամարտության մասին, քանի որ գերտերություններն այդ հակամարտության կարգավորմանը չեն մասնակցում, և գերտերությունների ուղիղ բախման հավանականությունը ցածր է»,- նկատել է փորձագետը:

Իր հերթին, աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի զորավարժությունները «նախապատրաստող քայլ են Լեռնային Ղարաբաղի տարածք զորքեր մտցնելու համար»: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մշտապես ռուսական տանկեր, հրետանի և զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերում, սակայն զենք է մատակարարվում նաև դեպի Հայաստան: «Եթե Երևանը ժամանակին միջոցներ ձեռնարկի իր ռազմական ուժերն ընդլայնելու ուղղությամբ, ապա Բաքուն ստիպված կլինի հրաժարվել հարձակումից»,- կարծիք է հայտնել ռազմական փորձագետը:

9293 | 0
Facebook