Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Հայաստանը Ռուսաստանի հարավային ներկառուցվածք է, որը հոգեվարքի մեջ է». НТВ

14:30, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
«Հայաստանը Ռուսաստանի հարավային ներկառուցվածք է, որը հոգեվարքի մեջ է». НТВ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրատեղամասի մոտ մարդկանց հոծ բազմությունը, կամ՝ ինչպես ասում են՝ «հանուն Պուտինի» երեկվա հերթը, քննարկման թեմա դարձավ համացանցում: «Մի զարմացեք, այս մարդիկ գնում են ընտրելու այն թոշակի համար, որը ստանում են այդ պետության քաղաքացի լինելով: Մեր ոստիկանության ու բանակի սպաները դեռ չզորացրված արդեն թղթեր են նախապատրաստում ռուսների մոտ թոշակ ստանալու համար, որը բնականաբար մեր պետության թոշակից բավականին բարձր է»,- արձագանքում են օգտատերերը: Ասում են՝ մինչ Հայաստանի իշխանությունը ցույց էր տալիս իր հավատարմությունը Պուտինին, 2 օր առաջ ռուսական НТВ հեռուստաալիքի «Место встречи» հաղորդման ժամանակ վարողը վիրավորական արտահայտություն է թույլ տալիս՝ մեր երկիրն անվանելով «Ռուսաստանի հարավային ներկառուցվածք է, որը հոգեվարքի մեջ է»: Սրա վերաբերյալ, սակայն, ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք այդպես էլ չհնչեց:

«Հայաստանը Ռուսաստանի հարավային ներկառուցվածք է, որը հոգեվարքի մեջ է». НТВ

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10720 | 1
Facebook