Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

13:25, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

Բաթումում տեղի ունեցավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 3-րդ տուրը: Առաջատարների խմբում ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը գեղեցիկ ոճով հաղթանակ տոնեց Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Յուրի Կուզուբովի նկատմամբ: 2-րդ տուրից հետո առաջատարների խմբում ընթացող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը պարտվեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Չեխիան ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Դավիդ Նավարային:
     3-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը, Ջոնս Գավայնը, Մարին Բոսիոչիչը, Ալեքսանդր Ինջիչը, Դանիելե Վոկատուրին և Յուրի Սկոբեռնը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 2.5-ական միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:

776 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ