Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Ռուսաստանում հայկական համարանիշներով ավտոբուսի մասնակցությամբ վթարի պատճառը

12:50, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Հայտնի է Ռուսաստանում հայկական համարանիշներով ավտոբուսի մասնակցությամբ վթարի պատճառը

ՌԴ Վորոնեժի մարզում հայկական համարանիշներով ավտոբուսի մասնակցությամբ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի՝ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը:

Այս մասին РИА Новости-ին ասել է Պավլովսկի շրջանի հերթապահ-դիսպետչերական ծառայության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բախվել էին «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշի ավտոբուսը և մի բեռնատար: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 2, վիրավորվել 8 մարդ:

18007 | 0
Facebook