Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման

11:26, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման

Դատարանը քիչ առաջ հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով վճիռը։

Այսպիսով՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանը 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:

Գործով մյուս ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Ամբաստանյալները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:

տեսանյութն՝ «Ազատության»
4873 | 0
Facebook