Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլորվել է ձորը և բռնկվել. կա 3 տուժած

10:30, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլորվել է ձորը և բռնկվել. կա 3 տուժած

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 20-ին, ժամը 04:11-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի 35 LS 592 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ժ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել հարակից ձորակը (մոտ 15 մ) և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ՝ 1965 թ. ծնված Լ. Դ.-ը, 1957 թ. ծնված Թ. Մ.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:45-ին, մարվել՝ 04:47-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

2945 | 0
Facebook