Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հանրայինի դեմ «կամպանիան» շարունակվում է. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Հանրայինի դեմ «կամպանիան» շարունակվում է. «Հրապարակ»

«Նախորդ շաբաթ համացանցում բուռն քննարկումների արժանացած «Լավ երեկո» հաղորդման շուրջ աղմուկը չի դադարում: Հանրային հեռուստաընկերությունում կարծիք կա, թե իրենց դեմ քննադատության ալիք է սկսվել, և խնդիրը ոչ այնքան հաղորդման ժամանակ եղած կիքսերն էին, որոնք հնարավոր է այլ ժամանակ անտեսվեին, որքան այս ամենի ուղղորդումը կոնկրետ նպատակներով: Հանրայինի ղեկավարությունը նման եզրահանգման է եկել հատկապես այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությունը մի «կլիզմիչ» ռեպորտաժ էր պատրաստել, որի ինֆորմացիոն առիթը «Լավ երեկոն» էր, սակայն ռեպորտաժում ավելի գլոբալ հարցեր էին բարձրացրել՝ Հանրայինի պետական ֆինանսավորումը, արտոնյալ կարգավիճակը և այլն:

Մասնավորապես՝ «Շանթ» հեռուստաընկերությունը հիշել էր Հանրայինի ֆինանսական գերարտոնյալ վիճակի մասին, ինչի հետևանքով հեռուստաընկերությունների մրցակցային դաշտը հայտնվում է խորը ճգնաժամի մեջ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2964 | 0
Facebook