Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցի ֆուտբոլիստին վտարել են գերմանական ակումբից

01:20, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Ադրբեջանցի ֆուտբոլիստին վտարել են գերմանական ակումբից

Ադրբեջանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը վտարվել է Ֆրանկֆուրտի «Այնթրախտ»-ից՝ բազմաթիվ զգուշացումներից հետո։

«Մենք հրաժարվում ենք Ռենատի ծառայություններից՝ կարգապահական պատճառներով։ Նա այլևս չի մարզվի մեզ հետ»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Նման որոշման պատճառը Դադաշովի վարքն է։ Անցած շաբաթ նա մարզման ընթացքում հարվածել է թիմակցի դեմքին։ Ավելի վաղ նա մարզման ընթացքում միտումնավոր վնասվածք է հասցրել մեկ այլ ֆուտբոլիստի, ինչից հետո վիրավորել է մարզիչներին։

5180 | 0
Facebook