Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ափսոս Պուտինը կույրաղիք չէ». ինչպես է բողոքում հիվանդն, ում ստիպել են մասնակցել «Պուտինի ընտրություններին»

02:05, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
«Ափսոս Պուտինը կույրաղիք չէ». ինչպես է բողոքում հիվանդն, ում ստիպել են մասնակցել «Պուտինի ընտրություններին»

«Համացանցի ռուսական տիրույթում #явбольнице հեշթեգի տակ շարունակում են գրվել պատմություններ այն մասին, թե ինչպես են Ռուսաստանում հիվանդանոցների պացիենտներին ստիպել մասնակցել ընտրություններին ու քվեարկել Պուտինի օգտին: Դարյա Սերենկոն, ով հիվանդանոցում պառկած է եղել կույրաղիքի վիրահատությունից հետո, գրել է. «Ինձ չէին տալիս անկողնու սպիտակեղեն ու շապիկ, փոխարենը տվեցին քվեաթերթիկ: Իմ կողքի հիվանդները բողոքում էին, որ իրենց թույլ չէին տալիս պրոցեդուրաներ անցնել, մինչև որ չընտրեն: Սպառնում են բուժանձնակազմի վատ վերաբերմունքով: Ճնշումը շատ մեծ է բոլոր պառկածների՝ թեʹ հղիների, թեʹ տարեցների, թեʹ երիտասարդների վրա: Այսօր ես իմ բողոքն եմ արտահայտում գոնե այսպես. Պուտինն ու այն ամենն, ինչի վրա նա կանգնած է, կույրաղիք են: Մեր քաղաքականությունն էլ կույրաղիքի բորբոքում է, այն վիրահատական անհապաղ միջամտության կարիք ունի»:

9491 | 0
Facebook