Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են կարատեի Հայաստանի չեմպիոնների և մրցանակակիրների անունները

19:45, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Հայտնի են կարատեի Հայաստանի չեմպիոնների և մրցանակակիրների անունները

Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 30-րդ առաջնությունը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի բոլոր մարզային ֆեդերացիաների, այնպես էլ Արցախի կարատեի ֆեդերացիայի մարզիկներն ու մարզուհիները:

Տղաներից կումիտե ձևում առաջնության չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային կարգում` Գևորգ Ղամբարյանը (Երևան), 67 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Դալլաքյանը (Երևան), 75 կգ քաշային կարգում՝ Դավիթ Թարոյանը (Երևան), 84 կգ քաշային կարգում՝ Մկրտիչ Ղազարյանը (Երևան) և +84 կգ քաշային կարգում՝ Սերյոժա Մակարյանը (Երևան):

Տղաներից կատա ձևում հաղթող է դարձել Միխայիլ Մխիթարյանը (Արցախ), իսկ աղջիկներից՝ Եվա Մուրադյանը (Երևան):

Նշենք, որ առաջնության արդյունքներով կկազմվի ՀՀ ազգային հավաքականը, որը կմասնակցի մայիսի 10-ից 13-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի և նոյեմբերի 6-ից 11-ը՝ Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնություններին:

2961 | 0
Facebook