Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ագնեսսա Տեր-Ավետիսյանը՝ Լատվիայի մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն

16:50, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Ագնեսսա Տեր-Ավետիսյանը՝ Լատվիայի մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն

Ռիգայում տեղի ունեցան Լատվիայի պատանեկան առաջնությունները: Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում հիանալի հաջողության հասավ մեր հայրենակցուհի Ագնեսսա Տեր-Ավետիսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և հռչակվեց 2018 թվականի Լատվիայի մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն: Այս արդյունքի շնորհիվ Տեր-Ավետիսյանը դարձավ Լատվիայի պատանեկան հավաքականի անդամ և իրավունք նվաճեց մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
     Տեր-Ավետիսյանը հանդիսանում է Վահագն Խաչատրյանի սանը:

2195 | 0
Facebook