Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանը ևս կարտաքսի ռուս դիվանագետներին

15:40, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Լեհաստանը ևս կարտաքսի ռուս դիվանագետներին

Լեհաստանը դիտարկում է երկրից ռուս դիվանագետներին արտաքսելու հնարավորությունը՝ հետևելով ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված Մեծ Բրիտանիայի օրինակին: Այս մասին հայտնում է տեղի Gazeta Prawna պարբերականը:

Բացի այդ, Վարշավան քննարկում է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը: Ընդ որում, ռուսական պատժամիջոցների մասին քննարկումներն սկսվել են դեռևս անցած շաբաթ, սակայն Վարշավան դրանք հետաձգել էր՝ կապված ՌԴ նախագահի ընտրությունների հետ:

Պարբերականի աղբյուրների տվյալների համաձայն՝ լեհական կառավարությունը վստահ է, որ լավագույն տարբերակը կլիներ ԵՄ մակարդակով Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների կիրառումը:

Լեհաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Դվորչիկի խոսքով՝ այժմ այդ հարցով դիվանագիտական և քաղաքական մակարդակներով ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվում:

Ավելի վաղ ՌԴ նախագահը Սկրիպալի թունավորումն «անհեթեթություն» էր անվանել:

8653 | 2
Facebook