Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը լավագույն մարզիկի համար ստացած ավտոմեքենան նվիրաբերեց վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին

14:25, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Հենրիխ Մխիթարյանը լավագույն մարզիկի համար ստացած ավտոմեքենան նվիրաբերեց վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին

Մարտի 24-ին և 27-ին Երեւանում էստոնիայի եւ Լիտվիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար հայրենիք ժամանած Հենրիխ Մխիթարյանը այսօր այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ: Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

7519 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am