Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դա ողբերգություն է. հետևանքն է նրա, որ մենք չունենք նորմալ իշխանություն». Արամ Հարությունյանը՝ ՀՀ-ում Պուտինին ձայն տալու մասին

14:20, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Դա ողբերգություն է. հետևանքն է նրա, որ մենք չունենք նորմալ իշխանություն». Արամ Հարությունյանը՝ ՀՀ-ում Պուտինին ձայն տալու մասին

Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում նախագահի ընտրություններ էին: Արդյունքների ամփոփմամբ, երկրի նախագահի պաշտոնում ձայների 76,67% գերակշռությամբ, վերընտրվեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանում նույնպես արդյունքներն աննախադեպ էին: Պուտինի օգտին է քվեարկել ընտրողների 90%-ը. քվեարկությանը մասնակցել է ՌԴ 4879 քաղաքացի:

Երեկ համացանցը հեղեված էր քննադատական գրառումներով, թե ինչպես են Վլադիմիր Պուտինի ընտրողները հերթ կանգնել ՀՀ ՌԴ դեսպանատան դիմաց:

«Դա ողբերգություն է: Դա նորից հետևանքն է նրա, որ մենք էստեղ չունենք նորմալ իշխանություն, չունենք նորմալ պետություն և ժողովրդին չի տրվում այն լիցքը, որ մարդն իրեն զգա հենց այն երկրի քաղաքացի, որտեղ, ինչպես ասում են, տարիներով ապրել կամ որտեղ ծնվել է: Այս փաստը նաև օտարամոլություն է, որը հետևանք է վերը նշածս այդ ամեն ինչի»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ սպասելի՞ էր արդյոք նման արդյունք Հայաստանում, որտեղ զօրուգիշեր հայաստանացիները քննադատում են Պուտինին ու նրա գործերն, ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Ես այդ մարդկանց ոչ թե մեղադրում կամ չեմ մեղադրում, այլ փաստն եմ արձանագրում, որ այդպես էլ մեր ժողովուրդը որևէ գաղափար չկարողացավ ձևակերպել: Այսինքն՝ իշխանություններն են արել այնպես, որ քաղաքացին իրեն հպարտ չզգա որպես Հայաստանի քաղաքացի: Երկրի նախագահ ընտրելու իրավունքից էլ են զրկել նրան…կատարվածն, ամեն դեպքում, տհաճ էր,- շարունակեց Հարությունյանը:

Առհասարակ, ՌԴ նախագահական ընտրությունների վերաբերյալ, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ իրականում չկար այն թեկնածուն, որը պետք է փորձեր իր շուրջը հավաքեր ընդդիմադիր զանգվածը: «Ռուսաստանում, ի տարբերություն Հայաստանի, Պուտինն, ամեն դեպքում, ձևակերպել է մի գաղափարը, որ ՌԴ քաղաքացին իր համար պիտի ձայն տա: Պուտինն այնպես է անում իր գործունեությամբ, որ Ռուսաստանը գործոն դառան, կամ թեկուզ Ղրիմի հարցում՝ ժողովրդի մի որոշակի մաս, հայրենասիրական նկատառումներից ելնելով, ոնց էլ լինի իրեն ձայն կտար»,- եզրափակեց Արամ Հարությունյանը:

3419 | 3
Facebook