Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Կարելի էր խուսափել զոհերից, եթե Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն այնպես անեին, որ մարդկանց վրա չկրակեին». Փոստանջյան

13:05, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Կարելի էր խուսափել զոհերից, եթե Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն այնպես անեին, որ մարդկանց վրա չկրակեին». Փոստանջյան

«Եթե լինեին ժողովրդավար ընտրություններ, Մարտի 1 չէր լինի, եթե լինեին ժողովրդավար ընտրություններ, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Ալրաղացի Լյովիկը չգար, ծեծուջարդ չկազմակերպեր Դավթաշենի ընտրատեղամասում ու չտաներ պարկերը, որտեղ Տեր-Պետրոսյանի ձայներն էին, հնարավոր է ապրեինք այլ երկրում ու ունենայինք ոչ թե գաղթ, այլ ներգաղթ, հզոր տնտեսություն»,- 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

«Կարելի էր խուսափել զոհերից, եթե այդ երեքը՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն այնպես անեին, որ մարդկանց վրա չկրակեին: Այո, եղել է շտաբ, որոշում է կայացվել ՀՀ զինված ուժերը կիրառել ժողովրդի դեմ»,- հավելեց Փոստանջյանը:

Ավագանու նիստում այս պահին ընդմիջում է:

1299 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am