Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆրինում պայթյուն է որոտացել. կան զոհեր

12:50, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Աֆրինում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Սիրիայի Աֆրին քաղաքում պայթյուն է որոտացել 4 հարկանի շենքում: Զոհերի թիվը հասնում է 11-ի: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ զոհերից 4-ը խաղաղ բնակիչներ են, ևս 7-ը՝ Սիրիական ազատագրական բանակի անդամներ:

Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական զորքերն ու Սիրիական ազատագրական բանակը մտել էին Աֆրին՝ ամբողջությամբ գրավելով քաղաքը: Տարբեր աղբյուրների տվյալների համաձայն՝ թուրքական զորքերի գնդակոծությունների հետևանքով վերջին օրերին 289 մարդ է զոհվել, նրանց թվում՝ 40-ից ավելի երեխաներ: Քրդերը խոստացել էին «իրական մղձավանջ» դառնել թուրքերի համար:

7614 | 0
Facebook