Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչնչություն եք, փոքր մարդ». Վարդանյանը՝ Փոստանջյանին

12:20, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Ոչնչություն եք, փոքր մարդ». Վարդանյանը՝ Փոստանջյանին

«Քաղաքական կամ անձնական ի՞նչ նկատառումներ ունեք ազգային հերոսի անվան փողոցն անվանափոխելով: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս խայտառակ առաջարկը»,- դիմելով Զարուհի Փոստանջյանին՝ հարցրեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գոռ Վարդանյանը:

«Խայտառակությունը դուք եք՝ ձեր հարցով»,- պատասխանեց «Երկիր ծիրանի»-ի ղեկավարը:

«Եվս մեկ անգամ ցույց եք տալիս, որ Դուք ձեր կերպարով մեր երիտասարդության, պետական համակարգում խայտառակություն եք, ու ոչ միայն ներքին քաղաքականությունում, այլև՝ արտաքինն, որտեղ փոքր մարդ եք: Ներքին քաղաքականությունում ոչնչություն եք»,- շարունակեց Վարդանյանը:

Հիշեցնենք՝ «Երկիր ծիրանի»-ն առաջարկում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանակոչել Վուդրո Վիլսոնի անվամբ:

6476 | 2
Facebook