Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեզ փորձում է պառակտել հենց ձեզ ստեղծողը»․ Զարուհի Փոստանջյանը՝ «Ելք»-ին

12:05, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Ձեզ փորձում է պառակտել հենց ձեզ ստեղծողը»․ Զարուհի Փոստանջյանը՝ «Ելք»-ին

««Ելք»-ն ստեղծվել էր որպես արհեստական միավոր, արհեստական օրակարգի ներքո ու հասկանալի է, որ ձեզ ստեղծողն այսօր ցանկանում է ձեզ պառակտել ու պառակտում է, դա է տեղի ունենում: Ինչ վերաբերում է նրան, թե այս նախագծի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած, այո, ձեր պապաներն են կանգնած եղել իրադարձությունների հետևում՝ սկսած 1996-ից»,- Երևանու ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով «Ելք»-ի անդամներին: Փոստանջյանը հիշեցրեց Վազգեն Սարգսյանի՝ 1996-ի ձևակերպումը. «Եթե ընդդիմությունը 100 տոկսով էլ հավաքի, իշխանություն տվող չկա»:

«Շահարկողները դուք եք, դուք եք Քոչարյանի հետ ընկերություն արել, իրենց վարչապետությունն սպասարկել: Ձեր անունները, ձեր կեղտն ու ձեր անբարոյականությունը կարիք չկա այլ ուժի փաթաթել»,- հավելեց նա՝ դիմելով «Ելք»-ին:

Հիշեցնենք՝ «Երկիր ծիրանի»-ն առաջարկում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանակոչել Վուդրո Վիլսոնի անվամբ:

4044 | 1
Facebook