Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թույլ չեմ տա, որ ձեր չկայացած ու անարժան տեսակը գնահատի Վազգեն Սարգսյանին. նողկալի ու ստոր պատվեր եք կատարում». Տիգրան Տեր-Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանին

11:35, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Թույլ չեմ տա, որ ձեր չկայացած ու անարժան տեսակը գնահատի Վազգեն Սարգսյանին. նողկալի ու ստոր պատվեր եք կատարում». Տիգրան Տեր-Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանին

«Օրակարգ է բերվել մի հարց, որը բնութագրում է նախագիծը բերած խմբակի կերպարը: Որևէ լուրջ հիմնավորում չբերելով՝ առաջարկվում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչել: Սա միտում է ու նողկալի պատվեր»,- ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացրած առաջարկին, հայտարարեց «Ելք» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Տեր-Մարգարյանն՝ անվանելով այն «ստոր քայլ»:

«Թույլ չեմ տա, որ ձեր չկայացած ու անարժան տեսակը գնահատի Վազգեն Սարգսյանին, ով, իմ պատանեկության անվտանգության երաշխավորն է եղել, իմ հերոսն ու հպարտությունը, բանակի կնքահայրը»,- հավելեց նա՝ դիմելով Զարուհի Փոստանջյանին:

3863 | 1
Facebook