Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում». այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է

14:05, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում». այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է

«Ես միշտ հիշում եմ Վահրամ Փափազյանի խոսքերը՝ «Հաղթանակների հաղթանակն ինքն իրեն հաղթելն է»: Դա շատ դժվար է, փորձե՞լ եք ինքներդ ձեզ հաղթել: Իմ կյանքում նման պահեր շատ են եղել: Բայց ասեմ նաև, որ կյանքը բարեհաճ է եղել իմ նկատմամբ: Ես դժգոհելու պատճառ չունեմ: Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում»,- կենդանության օրոք ասել է հայ դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:

«Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում». այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է
«Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում». այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է

Ծնվել է 1928 թվականի մարտի19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Նա դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։

«Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում». այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է
«Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում». այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է

Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում: Ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013 թ.՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

«Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում». այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է
«Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում». այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է

Սիրված դերասանուհին մահացել է 2015-ի նոյեմբերի 24-ին, 87տարեկան հասակում

4704 | 0
Facebook