Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Թուրքական ուժերն Աֆրինում ռազմական հանցագործություններ են իրականացնում, իսկ քրդերն անցել են պարտիզանական պայքարի

20:02, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
Թուրքական ուժերն Աֆրինում ռազմական հանցագործություններ են իրականացնում, իսկ քրդերն անցել են պարտիզանական պայքարի

Սիրիական պետական «Սանա» տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ թուրքական ռեժիմի զինվորականներն ու նրանց վարձկաններն ամբողջությամբ գրավել են Աֆրին քաղաքը և տարբեր հանցագործություններ կատարել խաղաղ բնակիչների նկատմամբ՝ ավերելով նաև նրանց տները։ Նրանք ավերել են նաև քրդերի համար կարևոր նշանակություն ունեցող Քավայի՝ հերոս-դարբինի արձանը, որն ապստամբության ու անարդարության դեմ պայքարի խորհրդանիշն էր։

Աֆրինի վարչակազմի ներկայացուցիչ Օթման Շեյխ Իսան էլ հայտարարել է, որ Թուրքիայի հետ պատերազմը պարտիզանական պայքարի նոր փուլ է մտել այսօրվանից: Նա պնդում է, որ Թուրքիայի միակ նպատակը քրդերին բնաջնջելն է, թեև Էրդողանը բազմիցս հայտարարել է, իբրև թե պայքարում է միայն ահաբեկիչների դեմ:

Երեկ՝ քաղաք ներխուժելու նախօրեին, Թուրքիայի կողմից հովանավորվող հրետանին և ավիացիան հրետանակոծել են քաղաքը։ Զոհվել է 37 խաղաղ բնակիչ։ Շատերն ստիպված են եղել լքել քաղաքը և տեղափոխվել Նուբոլ և Ազ Զահրա բնակավայրեր։

3057 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
մի մարդ
մի մարդ 22:04, 18.03.2018
Այ, որ այն ժամանակ քրդերը......., այսօր այդ օրը չեին լինի:
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ