Մարտի 18-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները։ «Արարատ»-ը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Շիրակ»-ին։ Գոլերի հեղինակներ դարձան Սոլոմոն Իմե Ուդոն և Վարդան Բակալյանը։ «Գանձասար-Կապան»-ը Գյումրիում ոչ-ոքի 2։2 հաշվով ավարտեց հանդիպումը Երևանի «Բանանց»-ի հետ։ Գոլերի հեղինակներ դարձան Ալեքս Ջունիոր Քրիստիանը և Գեղամ Հարությունյանը՝ «Գանձասար-Կապան»ից և Գարսիա Պրայա Վալմերսոն դուբլ ձևակերպեց («Բանանց»)։ Երեկ կայացած խաղում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին։ Գոլերի հեղինակներ դարձան Դրիսա Դիարասուբան, Ալիք Առաքելյանը և Պետրոս Ավետիսյանը՝ «Փյունիկ»-ից։ «Ալաշկերտ»-ի կազմում միակ գոլը խփեց Սաննի Օմորեգիեն։