Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայ շախմատիստները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

16:00, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
Հայ շախմատիստները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկեց Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը։ Մրցաշարի մեկնարկ դուրս է եկել Հայաստանի 34 պատվիրակ: Մեր շախմատիստները մեծամասամբ հաջող հանդես եկան առաջին տուրում: Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Քալաշյանը, Վահե Դանիելյանը և Հայկ Երիցյանը հաղթանակներ տոնեցին: Այս հաղթանակների շարքում պետք է առանձնացնել Դավիթ Քալաշյանի, Վահե Դանիելյանի և Հայկ Երիցյանի ելույթները, ովքեր հաղթեցին իրենցից գործակցով զգալիորեն գերազանցող շախմատիստների: Մասնավորապես Քալաշյանը ուժեղ գտնվեց Գերմանիայի հավաքականի անդամ գրոսմայստեր Դանիել Ֆրիդմանից, Վահե Դանիելյանը հաղթեց Թուրքիայի հավաքականի անդամ գրոսմայստեր Չան Էմրեյին, իսկ Հայկ Երիցյանը՝ գրոսմայստեր Նիկիտա Մեշկովսին:
     Առաջնության գլխավոր անակնկալը, անկասկած, գրանցվեց Շանթ Սարգսյան – Դմիտրի Յակովենկո պարտիայում: Մեր պատանի շախմատիստը ոչ-ոքի խաղաց առաջնության գլխավոր ֆավորիտի և առաջին դասակարգված շախմատիստ Դմիտրի Յակովենկոյի հետ: Վերջին տարիներին ավելի շատ մարզչական աշխատանքով զբաղվող կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի 8-րդ դասակարգված շախմատիստ Դանիիլ Դուբովի հետ: Վահե Բաղդասարյանը հաշտություն կնքեց Եվրոպայի 2014 թվականի չեմպիոն Ալեքսանդր Մոտիլյովի հետ:
     Մրցաշարը հաջող մեկնարկեց նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը. մեր շախմատիստուհին ուժի դիրքերից ոչ-ոքի խաղաց Գերմանիայի հավաքականի անդամ Գեորգ Մեյերի հետ:

| | |
1369 | 0