Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միայն 3 օրում Արևելյան Ղութայից դուրս է եկել 48 հազար մարդ. ինչ են նրանք պատմել ահաբեկչական գերությունից

15:00, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
Միայն 3 օրում Արևելյան Ղութայից դուրս է եկել 48 հազար մարդ. ինչ են նրանք պատմել ահաբեկչական գերությունից

Արևելյան Ղութայում ահաբեկչական խմբավորումների կողմից որպես պատանդ պահվող հազարավոր բնակիչներ օրերս կարողացել են դուրս գալ այդ շրջանից սիրիական բանակի տրամադրած Համմուրի միջանցքով:

Ինչպես հաղորդում է «Գանձասար»-ը՝ հղում անելով «Սանա»-ին՝ ազատ արձակվածները մեծամասամբ կանայք և երեխաներ են եղել, ովքեր տեղափոխվել են Հոշ Նասրի՝ սիրիական բանակի կողմից տրամադրած ժամանակավոր կացարաններ: Սիրիական Կարմիր մահիկի աջակցությամբ բնակչության հիմնական կարիքներն ապահովված են, գրում է աղբյուրը: Ղութայի բնակիչները հայտնել են, որ Արևելյան Ղութայում տարիներ շարունակ որպես պատանդ են պահվել զինված խմբավորումների կողմից, իրենց բանեցրել են կալվածքներում ու գործատեղիներում:

Մարտի 15-ից ի վեր Համմուրի միջանցքով ահաբեկիչների գերությունից ազատվել է 48 հազար մարդ, միայն այսօր՝ մարտի 18-ին, արդեն դուրս է եկել 18 հազար մարդ:

Ավելի վաղ RT-ն ուղիղ միացումով ցույց էր տվել Արևելյան Ղութայից մարդկանց դուրս բերման ողջ գործընթացը:

Միայն 3 օրում Արևելյան Ղութայից դուրս է եկել 48 հազար մարդ
3790 | 0
Facebook