Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական էլիտան կարող է զրկվել Բրիտանիայում ձեռք բերած իր միլիարդավոր կարողությունից. The Guardian

13:05, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
Ռուսական էլիտան կարող է զրկվել Բրիտանիայում ձեռք բերած իր միլիարդավոր կարողությունից. The Guardian

Ռուս քաղաքական գործիչներին ու օլգարխներին Մեծ Բրիտանիայում, հնարավոր է, ստիպեն բացահայտել այդ երկրի տարածքում ձեռք բերած անշարժ գույքի մասին տվյալներն ու հաշվետվություն տալ այն եկամուտների վերաբերյալ, որոնց միջոցով նրանք ձեռք են բերել այդ ունեցվածքը, գրում է The Guardian-ը՝ հղում անելով բրիտանական խորհրդարանին: Ըստ ԶԼՄ-ների՝ նման նախաձեռությամբ հանդես են եկել Սոցիալ դեմոկրատական լեյբորիստական կուսակցության և լիբերալ-դեմոկրատների ներկայացուցիչները: Նրանք հայտարարել են, որ ռուս որոշ պաշտոնյաներ ու օլիգարխներ Մեծ Բրիտանիայում դարձել են առնվազն 1,1 միլիարդ ֆունտ սթերլինգ արժեցող անշարժ գույքի սեփականատերեր: Ընդ որում, այս թիվը, հանարավոր է, զգալիորեն նվազեցված է օֆշորային սխեմաների կիրառման արդյունքում:
     Աղբյուրը նաև հայտնում է, որ բրիտանական իշխանությունները պատրաստվում են փոփոխություններ մտցնել «Մագնիտսկու օրենք» օրենսգծի մեջ, որը վերաբերում է փողերի լվացմանը և ըստ այդմ խոչընդոտել կաշառակերության և մարդու իրավունքների խախտման գործերում ներքաշված անձանց մուտքը Մեծ Բրիտանիա:
     Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները սրվեցին, երբ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրեց ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար և հայտնեց ռուսաստանցի 23 դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները և ի պատասխան Բրիտանիայի քայլի՝ շաբաթ օրը Ռուսաստանում գտնվող բրիտանացի 23 դիվանագետների արտաքսել է Բրիտանիա:

12956 | 1
Facebook