Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ում ապրող ռուսները ևս կարող են քվեարկել ՌԴ նախագահական ընտրություններում

11:00, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
ՀՀ-ում ապրող ռուսները ևս կարող են քվեարկել ՌԴ նախագահական ընտրություններում

Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիում՝ ռուսական գլխավոր հյուպատոսարանում, ընտրական մեկական տեղամասեր են բացվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար: Այնտեղ կարող են քվեարկել Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավոր գտնվող Ռուսաստանի քաղաքացիները, որոնք 18 տարեկան են դարձել:

Ռուսաստանի քաղաքացիներն ընտրացուցակների մեջ են ընդգրկվում ներքին կամ արտասահմանյան անձնագիրը կամ հաշվառման վկայական ներկայացնելու դեպքում՝ քվեարկության օրը բանավոր դիմելով:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին առաջադրվել է 8 մարդ՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից առաջադրված Պավել Գրուդինինը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկոյի» հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, «Քաղաքացիական նախաձեռնութան» թեկնածու Քսենյա Սոբչակը, Աճի կուսակցության առաջնորդ Բորիս Տիտովը, «Ռուսաստանի կոմունիստների» առաջնորդ Մաքսիմ Սուրայկինը և «Ռուսաստանի հասարակական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինը:

3071 | 1
Facebook