Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանում միջազգային ավտոմրցարշավ կանցկացվի

18:40, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Հայաստանում միջազգային ավտոմրցարշավ կանցկացվի

Մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը: Մրցարշավին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 70 արտաճանապարհային դասի ավտոմրցարշավորդներ։ Մասնակիցները կմրցեն 3 հիմնական դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ: Նշենք, որ միջոցառման կազմակերպիչ «4x4 Off Road» ակումբը յուրաքանչյուր տարի ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպում է «Մուլտի Ֆորս» միջազգային մրցարշավը, որին մասնակցում են 5 երկրների ավելի քան 200 ավտոմրցարշավորդներ:

3158 | 0
Facebook