Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Օգտատերերը քննադատում են Մարուքյանին և Սարգսյանին

15:00, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Օգտատերերը քննադատում են Մարուքյանին և Սարգսյանին

«Այ սա եմ ուզում և վստահ եմ, որ սա շատ ավելի կարևոր, շատ ավելի երկարատև ու պիտանի է լինելու մեր հայրենիքին, քան առօրեական կարևորություն ունեցող փողոց դուրս գալ-չգալը...»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ կցելով այս լուսանկարը:

«Ելք» դաշինք
«Ելք» դաշինք

Սարգսյանի գրառման ներքո օգտատերերը մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ իրենք միասնական պայքար են ակնկալում դաշինքից. «Ես ընտրել եմ «Ելք»-ին, սատարել եմ, որ փողոց դուրս գաք այս կարևոր պահին։ Մեզ պետք չէ նման խոսքեր լսելը»: «Տեղին չէր համեմատությունը, պարոն Սարգսյան»: Մեկ այլ օգտատեր հավելել է. «Փողոց դուրս գալն այս պահին գլոբալ կարևորություն ունի։ «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ ինչո՞ւ գնանք փողոց, եթե գիտենք՝ բան դուրս չի գալու։ Ես էլ հարց եմ տալիս՝ ինչի՞ եք գնացել ԱԺ կամ ինչի՞ եք նախագահի թեկնածու առաջադրում, եթե գիտեք, որ հաղթել հնարավոր չի։ Ես ահավոր հիասթափված եմ ԼՀ-ից։ Չէի սպասում, որ այդքան վախկոտ դուրս կգան... Նիկոլն այդքան բանի միջով է անցել, զրկանքներ կրել, ինչի, երևի մի տոկոսը կրած լինեք, թե չէ (նկատի ունեմ ԼՀ-ին), բայց մարդն էլի անձնազոհաբար պատրաստ է փողոց դուրս գալ, եթե մնացած օդերը փակված են։ Իսկ ինչ վերաբերվում է ձեզ, պրն Արամ Սարգսյան, և «Հանրապետություն» կուսակցությանը, կարծում եմ և հավատում եմ, որ դուք էլ կմիանաք փողոցային պայքարին։ Ուրիշ եղանակ չկա, հասկացեք»:

Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքար սկսելու շուրջ «Ելք»-ում դեռևս կոնսենսուս չկա, քննարկումները շարունակվում են: Դաշինքից միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունն է ցանկանում փողոցային պայքար սկսել ու արդեն իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան՝ ապրիլի 3-ին հանրահավաք անցկացնելու համար:

| | |
3712 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 15:10, 17.03.2018
անկախ նրանից, կուսակցություն եք թե ոչ, կուսակցական եք թե ոչ, բոլորը պետք է դուրս գան այսօրվա ռեժիմի դեմ։
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 15:31, 17.03.2018
Vay shrem dzer elqi vra
Inchqan kareli e dzez xabel ....ay jhudi haver
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 15:41, 17.03.2018
Es erkrum mi haryur hay vorsord chka ????
Ba amenq@ mi shakal Chen karox xpen ?????
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 15:46, 17.03.2018
Ba el um xerin a petq tents azg@
Aveli lav chi verananq prtsnenq