Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քարաթափում Ագարակաձոր գյուղի վերջնամասում (լրացված)

14:35, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Քարաթափում Ագարակաձոր գյուղի վերջնամասում (լրացված)

Մարտի 17-ին, ժամը 10:13-ին ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին ժամը 06:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր էր մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել էր, որ Ագարակաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 և թիվ 24 տների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), տարբեր չափերի քարեր թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոճանապարհը տեղի ուժերով դարձել էր միակողմանի երթևեկելի, առկա էր հետագա քարաթափման վտանգ. ժամը 11:31-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է շահագրգիռ ծառայություններին ու գերատեսչություններին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:

3434 | 0
Facebook