Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է Բելգիայի քաղաքացու կախված դին

14:15, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
«Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է Բելգիայի քաղաքացու կախված դին

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 122 հասցեում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 211 սենյակի լոգարանում սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերել են Բելգիայի Թագավորության քաղաքացի՝ 62-ամյա Արմեն Գ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։

7958 | 0
Facebook