Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան անցանկալի անձ է հայտարարել բրիտանացի 23 դիվանագետի

13:00, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Մոսկվան անցանկալի անձ է հայտարարել բրիտանացի 23 դիվանագետի

Ռուսաստանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել բրիտանացի 23 դիվանագետի, հաղորդում է РИА Новости-ն:

Նրանք պետք է լքեն Ռուսաստանը մեկ շաբաթվա ընթացքում:

Ինչպես նաև հաղորդվում է, որ Մոսկվան չեղարկել է Սանկտ Պետերբուրգում բրիտանական գլխավոր հյուպատոսության բացման համաձայնությունը: Բացի այդ, դադարեցվել է բրիտանական խորհրդի գործունեությունը՝ կապված խորհրդի չկարգավորված կարգավիճակի հետ:

Նշվում է, որ այդ գործընթացներն իրականացվել են միջազգային-իրավական պրակտիկային համապատասխան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ էր կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը:

4773 | 0
Facebook