Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Եթե թույլ տաք հանքերի շահագործումը, 10-20 տարի անց կարող եք մոռանալ մաքուր խմելու և ոռոգման ջրերի, հողերի ու ձեր մրգերի մասին». ՀԲՃ-ն՝ մեղրեցիներին

17:15, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
«Եթե թույլ տաք հանքերի շահագործումը, 10-20 տարի անց կարող եք մոռանալ մաքուր խմելու և ոռոգման ջրերի, հողերի ու ձեր մրգերի մասին». ՀԲՃ-ն՝ մեղրեցիներին

Սիրելի մեղրեցիներ,

Եթե դուք թույլ տաք հանքերի շահագործումը ձեր տարածաշրջանում, ապա մի 10-20 տարի անց կարող եք մոռանալ մաքուր խմելու և ոռոգման ջրերի, հողերի ու ձեր մրգերի մասին։ Մարդկանց առողջական վիճակն էլ կվատթարանա՝ ծանր մետաղների տարածման հետ միասին։ Հետևեք մյուս տարածաշրջանների բնակիչների օրինակներին և հաստատակամ ո՜չ ասեք նոր հանքերին։
     Մեղրի համայնքի ավագանին թույլատրել է համայնքի ղեկավարին՝ Մեղրիի վարչական տարածքում Լիճք բնակավայրում գտնվող պղնձի գործող հանքավայրի ընդլայնման և ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողամասեր ձեռք բերելու նպատակով, փոխհամաձայնությամբ, համարժեք փոխհատուցմամբ գնել քաղաքացիների սեփականություն հանդիսացող 148 միավոր հողամասեր:
     ՀԲՃ-ն հարցում էր ուղարկել բնապահպանության նախարարին՝ պարզելու համար, թե արդյո՞ք ներկայացվել են վերոնշյալ հանքի ընդլայնման նախագծերը նախարարություն։ Պատասխանից պարզվեց հետևյալը․
     «Ի պատասխան Ձեր 2018թ. փետրվարի 26-ի գրության հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճքի պղնձի հանքավայրի ընդլայնման՝ նախատեսվող գործունեության փաստաթղթերը չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»։
     Այսինքն հանքահեններն այնքան վստահ են, որ կստանան բոլոր թույլտվությունները, որ առանց դրանց սկսել են գնել գյուղացիների հողամասերը։
     Սիրելի մեղրեցիներ, ոտքի կանգնեք և թույլ մի տվեք, որ ձեր հիասքանչ բնությունն ու ձեր զավակների ապագան վտանգի տակ դնեն րոպեական շահի պատճառով։

1662 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր