Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

12:00, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն կանչվել է ՌԴ ԱԳՆ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Շաբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Գործակալությունը նշում է, որ դեսպանին կտեղեկացնեն ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով ռուս դիվանագետներին արտաքսելու հետ կապված ռուսական կողմի պատասխան միջոցների մասին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը խոստացել էր երկրից արտաքսել բրիտանացի դիվանագետներին:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնն, իր հերթին, հայտարարել էր, որ Միացյալ Թագավորության տարածքում նյարդապարալիտիկ նյութի կիրառման հրաման է արձակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

5797 | 0
Facebook