Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական զորքերը գնդակոծել են Աֆրինը. առնվազն 18 զոհ կա

11:35, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Թուրքական զորքերը գնդակոծել են Աֆրինը. առնվազն 18 զոհ կա

Թուրքական հրետանին երեկ վաղ առավոտից սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող (Հալեպից 65 կմ հեռավորության վրա) Աֆրին քաղաքի գնդակոծությունը: Այս մասին հաղորդում է Firat գործակալությունը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Էլ Քադիմա, Աշրաֆիա և Մահմուդիա շրջաններում առնվազն 18 մարդ է զոհվել:

Զգալի նյութական վնաս է հասցվել բնակելի թաղամասերին: Փլուզված շենքերի տակ տուժածներ կան:

Ավելի վաղ թուրքական ավիացիան հարված էր հասցրել քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» ստորաբաժանումների ուղղությամբ: Firat-ի տվյալներով՝ 6 մարդ էր զոհվել:

8159 | 0
Facebook