Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գավառի, Ջերմուկի, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

11:05, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Գավառի, Ջերմուկի, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորվում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

2518 | 0
Facebook