Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը գնաց հակառակ կողմից. 7 օրերի ոդիսականը. «Ժամանակ»

10:20, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Սերժ Սարգսյանը գնաց հակառակ կողմից. 7 օրերի ոդիսականը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ապրիլին վարչապետի խնդրի հանգուցալուծմանն ընդառաջ՝ ներքաղաքական թեմատիկայում հաճախակի շոշափվող հանգամանքներից է ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը դե յուրե չի լինելու իշխանության մեջ:

Ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ, թե պետք է օգտագործել այդ յոթ օրը իշխանափոխություն անելու համար: Դրա մասին, օրինակ, խոսում է Հայաստանի փրկության ճակատը: Նաև փորձագիտական դաշտում է հաճախ դիտարկվում այդ հանգամանքը՝ յոթ օր առանց Սերժ Սարգսյանի: Յոթ օրերի շուրջ ստեղծվում է յուրօրինակ մի ճակատագրապաշտական մթնոլորտ, որը թերևս բացարձակապես արհեստական մթնոլորտ է, ինչը վկայում է Հայաստանում առկա քաղաքական և անգամ քաղաքագիտական անհամարժեքության չափազանց խորը աստիճանը:

Յոթ օրը Սերժ Սարգսյանի համար կարող է գուցե լինել ճակատագրական, սակայն ոչ իշխող համակարգի համար: Յոթ օրերի ընթացքում Սերժ Սարգսյանին կարող է հաղթել միայն իշխանությունը, իշխող մեծամասնությունը կամ համակարգը: Իսկ համակարգը Սերժ Սարգսյանին հաղթելու որոշում կկայացնի մի դեպքում, եթե դիտարկի, որ Սարգսյանն այլևս ունակ չէ ապահովել իր կարիքներն ու երաշխավորել սեփականության անվտանգությունն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը, և կարիք կա նրան փոխարինելու նոր երաշխավորով: Եթե լինի այդ անհրաժեշտությունն, ապա առանց իշխանության յոթ օրերը Սերժ Սարգսյանի համար կարող են իսկապես լինել մղձավանջային: Բայց դա կնշանակի ոչ թե համակարգի թուլացում, այլ հակառակը՝ համակարգը «կզոհաբերի» Սարգսյանին ավելի ամրանալու համար: Ընդ որում, տվյալ պարագայում «զոհաբերությունն» էլ թերևս խիստ պայմանական է, քանի որ Սարգսյանին կհեռացնեն երաշխիքներով:

Իհարկե, ինքնին այդ իրավիճակը հետաքրքիր է դիտարկման տեսանկյունից, զուտ որպես ներիշխանական զարգացումների վեկտորի շոշափում, ներիշխանական ստատուս քվոյի հնարավոր տարբերակների համատեքստում: Ներկայում համակարգը կարծես թե չունի կասկած Սերժ Սարգսյանի արդյունավետության հարցում: Այդ կասկածները Սարգսյան-համակարգ հարաբերությունում ուղեկցվել են պարբերաբար, նախագահության տասնամյակի ընթացքում: Դրանց հիմքում եղել է երկու աղբյուր կամ կասկածի օջախ՝ տնտեսական էֆեկտիվություն, երբ Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը հասկանալի չի եղել օլիգարխիայի համար, և անվտանգություն, երբ օլիգարխիան կասկածներ է ունեցել, որ Սարգսյանն իր իշխանության արտաքին լեգիտիմության համար կարող է գնալ ներքին ռեֆորմների, որոնք կհարվածեն օլիգարխիայի շահին:

Սերժ Սարգսյանը պարբերաբար հավաստիացրել և համոզել է օլիգարխիային, որ այդ վտանգները և կասկածներն անտեղի են: Անշուշտ, նա ունի նաև առաջիկա ապրիլի և հատկապես 7 օրերի համար համոզելու անհրաժեշտություն: Ընդ որում, այդ գործընթացն ամենևին հանրային տեսանելիության դաշտում չէ: Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանը կարող է գնալ այսպես ասած՝ «բացասման» ճանապարհով և պարզապես հրաժարվել օլիգարխիային համոզելու տարբերակից՝ այսպես ասած, «ինքնակամ հրաժարվելով» երաշխավորի պատասխանատվությունից: Առավել ևս, որ դե յուրե նա այդ բանն արել է նոր Սահմանադրությամբ և մոդելի հաստատումով: Այդ դեպքում պատասխանատվությունը մնում է օլիգարխիայի վրա, կամ նա պետք է գտնի նոր երաշխավոր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3592 | 7
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 10:55, 17.03.2018
Xer sargsyan@ miayn mi tex uni gnalu....da dzhoxqn e
U inchqan shut gna....enqan qizh mard ktani ir het
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 11:03, 17.03.2018
El mutitner mi areq
Xerik@ sparvel e amboxjovin
Xerikin jhudner@ pastavka arin
Ed eshin nsretsrin ir sirats atorin u mor@ qunetsin
Talanetsin voch miayn erkir@
Ayl nayev nrants tereri poxer@
Vor@ erbeq chi nervum jhudneri koxmits
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 11:09, 17.03.2018
Inchqan el tsankanaq verakendanatnel ed gan.don diakin....chi statsvelu
Aveli lav e dzer hetuyq@ prkelu masin mtatseq
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 11:59, 17.03.2018
Qo poxaren mi anter taparakan shun liner.....getin@ kmtner
Bayts du dear mi ban el hpart hpart durs es galis
Mardkants achqin erevum
Es qfurnern el vorpes compliment es @ndunum
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 12:05, 17.03.2018
H@ hater ????? es inchi cheq mianum serzhin maralni tstsnelu miamsyakin
El hay chka ????? Miayn es mnatsel ?????
Jhudner@ hayin kerel.....dzez en qaqel ?????