Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շառլ Ազնավուրն արժանացել է «Քրիստիան» մրցանակին

23:25, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Շառլ Ազնավուրն արժանացել է «Քրիստիան» մրցանակին

Պրահայում կայացել է Febiofest 25-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը, որի ընթացքում միջոցառման գլխավոր հյուրը՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն, արժանացել է փառատոնի «Քրիստիան» մրցանակին: Մրցանակը, որը շնորհվում է արվեստի հանրահայտ գործիչներին, Ազնավուրին հանձնել են կինոարվեստում ունեցած ավանդի համար: 93-ամյա Ազնավուրի հետ միասին մրցանակին արժանացել են նաև չեխ դերասանուհի Դանիելա Կոլարժովան և ֆրանսիական կինոյի լեգենդ Կատրին Դենյովը:

3731 | 0
Facebook