Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայկյան նետի նման ճեղքեց շղթան ու հաց բերեց Սասնա ծռերին». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի ուղերձն՝ Արթուր Սարգսյանի հիշատակին

20:05, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
«Հայկյան նետի նման ճեղքեց շղթան ու հաց բերեց Սասնա ծռերին». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի ուղերձն՝ Արթուր Սարգսյանի հիշատակին

Այսօր Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հավաք երթի ժամանակ ելույթ ունեցավ նաև դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Նա կարդաց Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի ուղերձն Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված:

«Հայկազուն Սասնա ծուռ Արթուր Սարգսյանը, երբ իմացավ, որ մյուս Սասնա ծռերը խոցել են վիշապին ու կռվում են նրա հետ, հասկացավ, որ ժամանակն է: Նա հոգով ու մտքով գնաց Հայկի համաստեղություն, որ նաև հայի տուն է կոչվում, հաղորդություն ստացավ, ապա որոշեց իր անելիքը. հայկյան նետի նման ճեղքեց շղթան ու հաց բերեց Սասնա ծռերին: Ասում էր` ես ամեն առավոտ գնում էի տանս կողքի փուռը, մի հացի փող էի տալիս ու կեսը վերցնում, մյուս կեսը թողնում նրան, ով հացի կարոտ կլինի: Ասում էր՝ ես ոնց հանգիստ ապրեմ, երբ ընկերներս Եռաբլուրում պառկած են: Նրանց ազատագրված հողերը վաճառքի են հանել»:

3569 | 0
Facebook