Հայ հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկն, օրեր առաջ ներկա է գտնվել ռուսական «Առաջին ալիք»-ի «Ինչպես որ կա» հաղորդման տաղավարում: Հաղորդման ընթացում նրա ընդդիմախոսներն են եղել նախկին ընկերուհին, ով մեղադրել է նրան ամուսնուն դավաճանելու համար, ինչպես նաև ռեժիսոր Մարկ Ռուդինշտեյնը: Սակայն Ցիմբալյուկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով բանավեճ ոչ միայն չի կայացել, այլև այն վերածվել է վիրավորանքների ու ծեծկռտուքի: Նա նաև ձեռք է բարձրացրել Ռուդինշտեյնի վրա՝ հարվածելով նրա գլխին:
Ցիմբալյուկի վարմունքը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում: «Այս աղջիկը հոգեբուժարան տանելու կարիք ունի», «հիմա հասկանալի է, թե ինչու է Արմեն Ջիգարխանյանն այդ վիճակին հասել»,- գրում են օգտատերերը: