Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը՝ հաղթելու հնարավորության մասին

15:00, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Արոնյանը՝ հաղթելու հնարավորության մասին

Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը, պարտիայի ընթացքում ունենալով որոշիչ առավելություն, ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

«Շատ եմ ափսոսում, որ չխաղացի հաղթանակի տանող այս հեշտ տարբերակը»,- նշել է Արոնյանը, երբ ՖԻԴԵ-ի մամուլի խոսնակ Անաստասիա Կառլովիչը ցույց է տվել համակարգչի կողմից առաջարկվող հաղթական տարբերակը:

Արոնյանը նաև նշել է, թե չի հասկանում ինչպես կարող էր կատարել 29. Թd8 քայլը։

Գրիշչուկն, իր հերթին, զարմացած է, որ չի պարտվել․ «Զգում էի, որ դիրքս պետք է պարտված լիներ, սակայն թե ինչպես Արոնյանը պետք է ստանար որոշիչ առավելություն, չեմ գտել»,- ասել է Գրիշչուկը:

4319 | 0
Facebook