Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գարնանային համերգ՝ անվանի մենակատարների ներկայացմամբ

19:10, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Գարնանային համերգ՝ անվանի մենակատարների ներկայացմամբ

Մարտի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի գեղեցիկ համերգային ծրագիր՝ գարնանային շունչ հաղորդելով երաժշտասեր ունկնդիրներին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան անվանի մենակատարներ, որոնք իրենց երիտասարդ տարիքում հասցրել են գրավել ամենամեծ բեմերը։ Ջութակահար և ալտահար Յուրի Ջիսլինին The Strad ամսագիրը համարում է «իսկապես ռոմանտիկ խառնվածքով վիրտուոզ»: Նա ելույթներով հանդես է եկել աշխարհի շուրջ 60 երկրներում: Այժմ հերթը Հայաստանինն է. հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Յուրի Ջիսլինի կատարողական վարպետությունը։

Դաշնակահարուհի Սոֆիա Վաշերուկը դաշնամուր նվագում է 4 տարեկանից։ 2008-ին հիմնադրել է Siestango Quartet-ը, որը մասնագիտացել է Աստոր Պիացոլայի գործերի կատարմամբ:

Իսկ ջութակահար Յարոսլավ Նադրզիցկիին հայաստանյան երաժշտասերները շատ լավ են հիշում։ 2010 թվականին նա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: Յարոսլավ Նադրզիցկին իր սերնդի ամենատաղանդավոր երաժիշտներից է: Ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում` ԱՄՆ-ում, Կորեայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Խորվաթիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Ֆինլանդիայում: Նադրզիցկին հանդես է եկել Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի սիմֆոնիկ, Համբուրգի ֆիլհարմոնիկ, Սլովակիայի ռադիոյի սիմֆոնիկ և բազմաթիվ այլ անդանի նվագախմբերի հետ:

2823 | 0
Facebook