Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30-ից ավելի անդամներ միացել են Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթ հատկացնելու կոչին

13:25, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30-ից ավելի անդամներ միացել են Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթ հատկացնելու կոչին

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019 թվականի ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 միլիոն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղել կոնգրեսմեն Փալոնեին, հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» փաթեթին աջակցելու գործին»,- ասվում է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ Սենատին՝ Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար տրամադրելու խնդրանքով:

5071 | 0
Facebook