Մարտի 16-ին Ազատության հրապարակում հավաք-երթ անցկացվեց՝ նվիրված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին:
«Հիմնադիր խորհրդարան»-ը տեղեկացնում է, որ մարտի 18-ին հավաք է անցկացվելու նաև Փարիզում: «Հավաքվում ենք հարգելու Արթուրի հիշատակը, հավաքվում են ոգեշնչվենք, ևս մեկ անգամ իմաստավորենք այն պայքարը որը սկսել էր մեր «Հաց բերողն» ու իրար խոսք տանք, որ Արթուրի և մյուս հայրենակիցների՝ Հայաստանի ազատագրման պայքարը շարունակում ենք»,- նշում է նախաձեռնությունը։