Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր լրանում է «Հաց բերողի» մահվան տարելիցը. նախատեսվում է հավաք-երթ

12:05, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Այսօր լրանում է «Հաց բերողի» մահվան տարելիցը. նախատեսվում է հավաք-երթ

Այսօր լրանում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցը: «Հանուն Հայաստան Պետության» ճակատ նախաձեռնությունն ի հիշատակ լավագույն քաղաքացու, հավաք-երթ կանցկացնի Երևանում:

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու համար: 2016թ. նա` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել վերջիններին: Այդ օրվանից նա ստացավ «Հաց բերող» անունը: Արթուր Սարգսյանը կալանավորվեց, ամիսներ անց ազատ արձակվեց, այնուհետև՝ քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման ենթարկվեց ու դարձյալ կալանավորվեց: 2016թ. փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել Արթուր Սարգսյանն, ինչն, ի դեպ, ճակատագրագրական եղավ նրա համար:

Արթուր Սարգսյանի նամակը՝ հացադուլից առաջ
Արթուր Սարգսյանի նամակը՝ հացադուլից առաջ

Շաբաթներ անց, առողջական խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանն, ի վերջո, ազատ արձակվեց, սակայն մահացավ 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Այսօր լրանում է «Հաց բերողի» մահվան տարելիցը. նախատեսվում է հավաք-երթ
Այսօր լրանում է «Հաց բերողի» մահվան տարելիցը. նախատեսվում է հավաք-երթ

«2017թ. մարտի 16-ին, ռեժիմի անմարդկային ու հակաօրինական քաղաքականության արդյունքում զոհվեց ազգի նվիրյալներից, լավագույն քաղաքացիներից մեկը՝ մեր «Հաց բերող» Արթուրն, ով իր բացառիկ սկզբունքայնությամբ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պայքարող, նպատակասլաց, խոսքի տեր ու հայրենասեր քաղաքացին»,- ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն է տարածել նախաձեռնությունը։

Նշենք, որ երթ-հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ մարտի 16-ին, Ազատության հրապարակում՝ ժամը 18:00-ին:

5658 | 0
Facebook