Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կովկասյան խաղը բարդանում է. «Ժամանակ»

09:55, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Կովկասյան խաղը բարդանում է. «Ժամանակ»

«Բաքվում աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է գրանցվել: Երեկ օրվա առաջին կեսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընկերակցությամբ, մասնակցել է Բաքվի վեցերորդ միջազգային համաժողովին, որին ներկա են տասնյակ երկրների գործող ու նախկին պաշտոնյաներ: Այստեղ Ալիևը խոսել է ԼՂ խնդրի մասին, սակայն, ըստ էության, նոր ոչինչ չի ասել` կրկնելով տասնյակ անգամներ հնչած թեզը, թե միջազգային հանրությունը պատժամիջոցներ պետք է սահմանի Հայաստանի նկատմամբ, որովհետև, իբրև թե վերջինս ղարաբաղյան խնդրի չկարգավորման միակ պատճառն է:

Սակայն Ադրբեջանի ակտիվում դիվանագիտական առարկայական հաջողություն գրանցվել է օրվա երկրորդ կեսին, երբ Բաքվում երեկ տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպման ավարտին չորս երկրները համատեղ հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3761 | 1
Facebook