Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստոլտենբերգը Սկրիպալի թունավորումը ՆԱՏՕ-ի համար մարտահրավեր է անվանել

22:20, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
Ստոլտենբերգը Սկրիպալի թունավորումը ՆԱՏՕ-ի համար մարտահրավեր է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է Սկրիպալի թունավորման հետաքննությանը: Նա ներկայացրել է ՆԱՏՕ-ի գործունեության մասին տարեկան զեկույցը, որի ժամանակ նշել է, որ դաշինքը նոր «սառը» պատերազմ և Ռուսաստանի հետ սպառազինության մրցավազք չի ցանկանում, հաղորդում է ТАСС-ը:

Ընդ որում, ՆԱՏՕ-ում Սկրիպալի դեպքը, որում մեղադրում են Մոսկվային, մարտահրավեր են անվանել:

«Մարտահրավերներից մեկը Ռուսաստանի պահվածքն է, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած վերջին դեպքը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգին հարց են ուղղել, թե արդյոք նա վստահ է, որ ռուս նախկին հետախույզին թունավորած նյութն արտադրվել է հենց Ռուսաստանում: Նա պատասխանել է, որ վստահում է այդ գործով բրիտանական հետաքննությանը:

4812 | 0
Facebook