Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը կարտաքսի բրիտանացի դիվանագետներին». Լավրով

15:15, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
«Ռուսաստանը կարտաքսի բրիտանացի դիվանագետներին». Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ի պատասխան Լոնդոնի նմանատիպ գործողությունների՝ բրիտանացի դիվանագետներն կարտաքսվեն Ռուսաստանից, հաղորդում է РИА Новости-ն:

Լավրովը՝ պատասխանելով բրիտանացի դիվանագետներին արտաքսելու մասին հարցին, ասել է. «Շուտով»:

Հիշեցնենք, որ երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսման և Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումները դադարեցնելու մասին: Լոնդոնի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանը ներգրավված է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը:

5998 | 5
Facebook